Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» աստղ Կարիմ Բենզեման նշել է, թե ում է համարում Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտներ։
«Բրազիլիան համարվում է հաղթանակի գլխավոր հավակնորդը։ Այո, նրանք մրցաշարի ֆավորիտներն են։ Կցանկանայի նշել նաև Իսպանիան և Արգենտինան։ Եվ, իհարկե, Ֆրանսիայի հավաքականը»,- Ոսկե գնդակի դափնեկրի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Ֆրանսիայի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է։ Կատարի մրցաշարի խմբային փուլում Դիդյե Դեշամի սաները կհանդիպեն Դանիայի, Թունիսի և Ավստրալիայի ընտրանիների հետ։
Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և ավարտվում դեկտեմբերի 18-ին։