Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, հայտնում է L’Equipe-ը:
Թյուրամը ՖԻՖԱ-ի վերջնաժամկետից առաջ ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի կազմում որպես 26-րդ խաղացող:
25-ամյա Թյուրամն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 15 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ։ Հարձակվողը 1998 թվականի Աշխարհի գավաթի հաղթող Լիլիան Թյուրամի որդին է։
Թյուրամ կրտսերը չորս հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում, սակայն չի խաղացել ազգային հավաքականում 2022 թվականին։