ԱԱ-2022․ E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները — Armsport.am
13.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հայտնի է՝ որ հարձակվողին և կիսապաշտպանին է Ալոնսոն ցանկանում տեսնել Ռեալում

    Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

    Լուսանկարը՝ Նոայի

    Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

    📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

    🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

    Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

    Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

    Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հայտնի է՝ որ հարձակվողին և կիսապաշտպանին է Ալոնսոն ցանկանում տեսնել Ռեալում

            Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

            Լուսանկարը՝ Նոայի

            Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

            📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

            🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

            Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

            Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

            Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ԱԱ-2022․ E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները

                  ArmSport-ի դիտակետում, ԱԱ, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  14.11.22 / 21:45
                  0

                  Այս անգամ մեր դիտակետում ԱԱ-ի E խումբն է, որում ընդգրկվել են աշխարհի երկու չեմպիոն, Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչ և մի թիմ, որը կարող է այս խմբում խառնել բոլորի խաղաքարտերը։ Դե ինչ, սկսենք ծանոթանալ այսիրվա մեր հերոսների հետ։

                  Կոստա Ռիկա

                  Լավագույն արդյունքը — 1/4 եզրափակիչ (2014)
                  Հավաքականի մականունը -Լոս Տիկոս
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 31-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Վալտեր Սենտենո (137 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Ռոլանդո Ֆոնսեկա (47 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Կեյլոր Նավաս (5 մլն եվրո)

                  Հավաքական, որը մեզ բոլորիս զարմացրեց 8 տարի առաջ՝ դուրս գալով ԱԱ-ի քառորդ եզրափակիչ։ Այս տարի թիմի կազմում շատ են ֆուտբոլիստները, ովքեր դեռ այն ժամանակ փայլեցին վերը նշված մրցաշարում։

                  Թիմի գլխավոր աստղն է բոլորիդ քաջ հայտնի Կեյլոր Նավասը, ով ԱԱ-ում հիանալի ելույթներից հետո գրավեց Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը, ոչ միանգամից, բայց դարձավ իսպանական գրանդի հիմնական դարպասապահը՝ նվաճելով բոլոր հնարավոր ակումբային տիտղոսները։ Մյուս հայտնի ֆուտբոլիստներից են Ջոել Քեմփբելը, Բրայան Օվիեդոն, Ֆրանցիսկո Կալվոն, Բրայան Ռուիսը՝ նույն այդ պատմական ԱԱ-ի մասնակիցները։ Այսպես ասած՝ «ԱԱ-են գնում թոշակառուները»։

                  Թիմը մարզում է կոլումբացի մասնագետ Լուիս Սուարեսը։ Հենց նա էր մարզում Էկվադորի հավաքականը 2006-ին, երբ հարավամերկացիները փայլուն հանդես եկան այս թվի ԱԱ-ում (այդ մասին արդեն նշել էինք A խմբի անոնսում)։

                  Ո՞վ կարող է աչքի ընկնել այս հավաքականի կազմում առաջիկա մրցաշարում․ հավանաբար 18-ամյա վինգեր Ջոյսոն Բենեդտեն «Սանդերլենդից»։ Կորուստներ ևս կան․ առաջիկա ԱԱ-ն բաց կթողնեն Լուկաս Սելարայանի թիմակիցը՝ «Կոլամբուսի» 23-ամյա կիսապաշտպան Լուիս Դիասը և «Նեշվիլի» ներկայացուցիչ Ռենդալ Լեալը, ում բացակայությունը հավաքականի համար մեծ ազդեցություն կարող է ունենալ։

                  Ժամանակը գնում է, ֆուտբոլիստները չեն երիտասարդանում, և ակնկալել, որ կոստառիկացիները ևս մեկ սխրանք կգործեն, կարծում եմ, չարժե։ Այո, թիմը փարձառու է, խաղակցված, բայց դժվար թե նման ռեսուրսներով հեշտ լինի պայքարել այս խմբում։ Այո, մրցակիցների «ներվերը ուտել» կստացվի, բայց ոչ ավել․․․

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 23, Իսպանիա — Կոստա Ռիկա

                  Նոյեմբերի 27, Ճապոնիա — Կոստա Ռիկա

                  Դեկտեմբերի 1, Կոստա Ռիկա — Գերմանիա

                  ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը

                  Իսպանիա

                  Լավագույն արդյունքը — աշխարհի չեմպիոն (2010)
                  Հավաքականի մականունը — Կարմիր ֆուրիա (իսպաներեն՝ La ​​Furia Roja)
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 7-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Սերխիո Ռամոս (180 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Դավիդ Վիլյա (59 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Պեդրի (100 մլն եվրո)

                  Ամենաշատ հարցեր առաջացնող թիմերից մեկն է այս ԱԱ-ում։ Մի կողմից, երկրպագուների մի մասը կարծում է, որ այս հավաքականը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է, մյուս կողմից՝ շատերը կարծում են Իսպանիան կձախողի այս ԱԱ-ն։

                  Այս քննադատության համար նախադրյալներ կան, և առաջին հերթին դա կապված է գլխավոր մարզչի  որոշումների և հրապարակված հայտացուցակի հետ։ Մի կողմից, սերնդափոխությունն անխուսափելի է, դա նույնիսկ անհրաժեշտ է։ Եվ այս հարցում վիճել պետք չէ։ Հավաքականում սերնդափոխությունը շարունակվում է, Էնրիկեն հավաքականին փորձում է հաղորդել «Բարսելոնայի» խաղաոճը, և պատահական չէ, որ հենց այս թիմից են ամենաշատ հրավիրվածներն ԱԱ-ի համար։ Բայց կան շատ ֆուտբոլիստներ, որոնց ներկայությունը հավաքականում երկրպագուներին և ֆուտբոլային փորձագետներին տարօրինակ է թվում․ խոսքը «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մասին չէ, այլ առհասարակ ամբողջ հայտացուցակի։ Խոսքն այնպիսի ֆուտբոլիստների մասին է, ովքեր ԱԱ-ին մոտենում են ոչ այդքան լավ մարզավիճակում, ոմանք տեղ չունեն իրենց թիմի հիմնական կազմում, իսկ ոմանք էլ այդքան տպավորիչ չեն իրենց ցուցանիշներով այս մրցաշրջանում։ Դա այն դեպքում, երբ Իսպանիան ֆուտբոլային գլխավոր դարբնոցներից մեկն է և ընտրության հնարավորություն միշտ էլ կա։ Սա ձեզ համար Կոստա Ռիկան չէ, որ ասեն՝ «ունենք այն, ինչ ունենք»։ Բայց, ինչևէ, որքանով արդարացված կլինեն Էնրիկեի որոշումները, ամեն ինչ պարզ կլինի արդեն առաջիկա շաբաթների ընթացքում։

                  Անկախ ամեն ինչից, Իսպանիան մնում է ահեղ մրցակից։ Խմբային փուլում, առաջին հայացքից, պետք է որ խնդիրներ չառաջանան, քանի որ Կարմիր ֆուրիան միշտ ֆավորիտների ցուցակում է։ Եվ եթե թիմը դուրս գա փլեյ-օֆֆ, այդ ժամանակ կհասկանանք հավաքականի իսկական ներուժը։

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 23, Իսպանիա — Կոստա Ռիկա

                  Նոյեմբերի 27, Իսպանիա — Գերմանիա

                  Դեկտեմբերի 1, Ճապոնիա — Իսպանիա

                  ԱԱ-2022․ Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

                  Գերմանիա

                  Լավագույն արդյունքը — աշխարհի քառակի չեմպիոն (1954, 1974, 1990, 2014)
                  Հավաքականի մականունը — Գերմանական մեքենա, բունդեսթիմ, արծիվներ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 11-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Լոտար Մատեուս (150 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Միրոսլավ Քլոզե (71 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Ջամալ Մուսիալա (100 մլն եվրո)

                  «Բոլորը խաղում են ֆուտբոլ, բայց հաղթում է Գերմանիան»․․․ Հայտնի թևավոր խոսք, որը լավ բնորոշում է Գերմանիայի հավաքականի հավակնությունները ցանկացած մրցաշարում։ Մոլորակի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկն այս ԱԱ-ին ևս մոտնում է որպես ֆավորիտ։

                  Ինչպես և Իսպանիայի հավաքականի դեպքում, այս թիմում ևս գլխավոր մարզիչը սերնդափոխություն է նախաձեռնել։ Այժմ շատ են երիտասարդ ֆուտբոլիտները, ովքեր կարող են փորձել արդեն իսկ փայլել առաջիկա ԱԱ-ում․ հիանալի մարզավիճակում գտնվող Մուսիալան, դորտմունդցիների հրաշամանուկ Մոկուոկոն և տաղանդավոր Ադեյեմին։ Բացի նրանցից, կազմում են նաև փորձառու Մյուլերը, Նոյերը, Ռուդիգերը, ԱԱ-ում կփորձեն իրենց լավագույնս դրսևորել Հավերցը, Գնաբրին ու Սանեն, ով անհասկանալի պատճառով բաց թողեց նախորդ ԱԱ-ն և գերմոտիվացված կլինի առաջիկա մրցաշարում․․․ Անուններով, իսկապես, գերմանացիներն ուժեղագույններից են առաջիկա մրցաշարում։

                  Շատերին կարող է շփոթեցնել Ազգերի լիգայում գրանցած արդյունքները, բայց, դա վերաբերում է ոչ միայն Գերմանիային, այլ մյուս թոփ հավաքականներին ևս։ Այդ մրցաշարում շատ ուժեղագույն հավաքականներ ասես կերպարանափոխվում են և ցույց տալիս իրենց հնարավորությունների նվազագույնը՝ առավելագույնի փոխարեն։ Այնպես որ, եկեք Ազգերի լիգայում ցուցադրած արդյունքները որպես հիմք չընդունենք ընդհանրապես բոլոր հավաքականների դեպքում։ Սա ԱԱ-ն է, այստեղ լրիվ այլ մթնոլորտ ու տրամադրվածություն է, ֆուտբոլիստները խաղադաշտում ներդնում են իրենց ներուժի ոչ թե 100, այլ 200%-ը։

                  Կորուստներ Ֆլիկի թիմում ևս կան․ մոլորակի կարևորագույն մարզական իրադարձությունը հերթական անգամ բաց կթողնի Մարկո Ռոյսը․ և այո՝ նորից վնասվածքի պատճառով։ Նույն պատճառով Կատար չի մեկնի Վերները, որն ասես վերգտել էր խաղն այս մրցաշրջանում, բայց, ցավոք, ՉԼ-ի խաղում վնասվածք ստացավ, և ինպես ինքն էր ասում՝ ԱԱ-ին կհետևի բազմոցից։ Բայց, չեմ կարծում, որ այս խաղացողների բացակայությունը կարելի է մեծ կորուստ համարել Բունդեսթիմի համար (միայն Ռոյսի բացակայությունը՝ այն էլ էմոցիոնալ կոնտեքստում)։

                  Գերմանիայի հավաքականին անձամբ ես տեսնում եմ այս խմբի ֆավորիտ, իսկ մրցաշարի ֆավորիտ՝ դժվար է ասել։ Ընդհանրապես, այս ԱԱ-ն հիանալի է հենց նրանով, որ գերբացահայտ ֆավորիտ դժվար է ընտրել։

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 23, Գերմանիա — Ճապոնիա

                  Նոյեմբերի 27, Գերմանիա — Իսպանիա

                  Դեկտեմբերի 1, Կոստա Ռիկա — Գերմանիա

                  ԱԱ-2022․ Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը 

                  Ճապոնիա

                  Լավագույն արդյունքը — 1/8 եզրափակիչ (2002, 2010, 2018)
                  Հավաքականի մականունը — Սամուրայներ
                  Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 24-րդ տեղ
                  Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Յասուխիտո Էնդո (152 հանդիպում)
                  Լավագույն ռմբարկուն — Կումիսիմե Կամամոտո (80 գոլ)
                  Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Դաիչի Կամադա (30 մլն եվրո)

                  Միջազգային ֆուտբոլում Ճապոնիայի առաջին նշանակալից ձեռքբերումը 1968 թվականին Մեխիկոյի Օլիմպիական խաղերն էին, որտեղ թիմը նվաճեց բրոնզե մեդալներ։ Բայց չնայած այս նվաճումը մեծացրեց ֆուտբոլի ճանաչումը Ճապոնիայում, պրոֆեսիոնալ լիգայի բացակայությունը շատ դժվարացրեց դրա զարգացումը, և Ճապոնիան ստիպված էր սպասել ևս 30 տարի մինչև իր առաջին Աշխարհի առաջնությունը․․․

                  Ամեն ինչ փոխեց մեկ անիմե սերիալը․ 1981-ին Յուիչի Տակահաշին նկարեց «Կապիտան Ցուբասա» անիմեն և կարճ ժամանակահատվածում մանգայի հիման վրա նկարահանված անիմե սերիալը մեծ համբավ ձեռք բերեց ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև ամբողջ աշխարհում՝ դառնալով թերևս ամենահաջողված մուլտֆիլմներից մեկը սպորտային թեմատիկայով։ Այդ անիմացիոն ստեղծագործությունը նպաստեց կրտսեր սերնդի մոտ ֆուտբոլի մասսայականացմանը ոչ միայն Ճապոնիայում, այլ շատ ուրիշ երկրներում ևս։ Իսպանիայի հավաքականի լեգենդներ Անդրես Ինյեստան և Ֆերնանդո Տորեսը, գերմանացի Լուկաշ Պոդոլսին ևս Ցուբասայից են ոգեշնչվել՝ դառանալու ֆուտբոլիստ։ Ի դեպ՝ նրանք աշխարհի չեմպիոններ են․․․

                  1998 թվականից ի վեր Ճապոնիան մասնակցել է աշխարհի բոլոր առաջնություններում: Առաջին մրցաշարերում թիմը բաղկացած էր խաղացողներից, որոնք մեծացել էին մուլտֆիլմի վրա 80-ականներին: Ցուբասան խաղում է տասը համարով՝ բնականաբար տասնյակի դիրքում: Ճապոնիայում համոզված են, որ հենց այդ պատճառով էլ այդ համարը շատ պահանջված էր. բոլոր ճապոնացի երեխաները երազում էին խաղալ կուռքի դիրքում։ Եվ արդյունքում՝ երկիրը լի էր հարձակվողական ոճի կիսապաշտպաններով (Նակատայի օրինակը միայն ուժեղացնում էր ազդեցությունը), բայց պաշտպաններ ու հարձակվողներ գրեթե չկային: Այդ անիմեի և նրա ազդեցության մասին մենք ավելի վաղ արդեն անդրադարձել էինք։

                  Հետագայում ստեղծվեց տեղի J լիգան, բոլոր ակումբները հիմնեցին իրենց ակադեմիաները, որոնցում ընդգրկում էին տաղանդավոր երեխաներին ամբողջ երկրից։ Ավելի ուշ սկսվեց նաև ֆուտբոլիտների զանգվածային «միգրացիան» Եվրոպա, հատկապես Գերմանիա։ Այդպիսով, ինչ-որ տեղ Ճապոնիայի հավաքականի շատ ֆուտբոլիստներ քաջ ծանոթ են գերմանական ֆուտբոլին, ինչն էլ ավելի սկզբունքային և հետաքրքիր է դարձնում Ճապոնիա-Գերմանիա դիմակայությունն այս խմբում։

                  Այժմ ևս Ճապոնիայի հավաքականում շատ են հարձակվողական ոճի որակյալ ֆուտբոլիստները, նրանցից մի քանիսին կտեսնենք ԱԱ-ում։ Դաիչի Կամադան Կոստիչի հեռանալուց հետո «Այնտրախտում» իր վրա է վերցրել թիմի առաջատարի դերը և օգնեց իր կոլեկտիվին դուրս գալ ՉԼ-ի փլեյ-օֆֆ։ Բունդեսլիգայում թիմը ևս հաջող է հանդես գալիս, իսկ Կամադան ֆրանկֆուրտցիների գլխավոր ռմբարկուն է։ Տակումի Մինամինոն վերջին մեկ ամսվա ընթացքում լավ մարզավիճակ է ձեռք բերել և արդեն աչքի է ընկնում արդյունավետ գործողություններով «Մոնակոյում»։ Ռիցու Դոանը «Ֆրայբուրգի» կազմում լավագույններից է Բունդեսլիգայի այս մրցաշրջանում, իսկ ճապոնական ֆուտբոլի «գանձը»՝ Տակեֆուսա Կուբոն, ամրապնդվել է «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմում և ևս առաջատարներից է իր թիմում։ «Ռեյմսի» կազմում էլ խաղում է Ջունյա Իտոն, ով կարող է փոխարինել այս եռյակից յուրաքանչյուրին հարկ եղած դեպքում։

                  Մյուս դիրքերում ևս կան բավականին ուժեղ խաղացողներ։ Պաշտպանությունում խաղում են Տոմիյասուն «Արսենալից», կենտրոնական պաշտպանների զույգը կազմում են թիմի ավագ Մայա Յոշիդան և Կո Իտակուրան, ովքեր ևս հանդես են գալիս Բունդեսլիգայում՝ համապատասխանաբար «Հերտայում» և «Շտուտգարտում»։ Հավաքական են հրավիրվել նաև փորձառու պաշտպաններ Նագատոմոն և Հիրոկի Սակային։

                  Կիսապաշտպանության կենտրոնում խաղում է «Շտուտգարտի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Էնդոն, որի կողքին կխաղան Մորիտան («Սպորտինգ») ու Միտոման («Բրայտոն»)։ Կենտրոնական հարձակվողի դիրքում հիմնականում խաղում է Տակումա Ասանոն («Բոխում»), որին կարող է փոխարինել Դայզեն Մաեդան («Սելթիկ»)։ Իսկ դարպասում դժվար է ասել՝ ով կլինի հիմնականը․ այդ դերը կարող է ստանձնել փորձառու Կավասիման («Ստրասբուրգ») կամ էլ Շմիտդը («Սենտ-Տրյուդեն»)։ Ի դեպ, Կավասիման կլինի այս ԱԱ-ի ամենատարեց ֆուտբոլիստներից մեկը (39 տարեկան)։

                  Ահա այսպիսին է Ճապոնիայի հավաքականը։ Կան ֆուտբոլիտներ, որոնք արդեն փորձ ունեն այս մրցաշարում խաղալու, կան և նորեկներ։ Բայց թե ինչով է տարբերվում այս թիմը նախորդ ԱԱ-ներին մասնակցած թիմերից, դա, այսպես ասած, «ռոմանտիզմն» է։ Ճապոնացիները, ինչպես և մյուս ոլորտներում, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, աշխատասիրությամբ, ինչպես նաև հրաշալի ֆիզպատրաստվածությամբ։ Այդ ամենը մենք տեսել ենք նախորդ ԱԱ-ներում։ Եվ միշտ այն զգացողությունն էր, որ մի բան այս թիմին պակասում է։ Լինելով պրագմատիկ, ճապոնացիները միշտ խաղում էին զգուշավոր ֆուտբոլ, անընհդատ կենտրոնացած էին սխալներ չգործելու, հստակ հանձնարարություններ կատարելու, կարգապահ ֆուտբոլ խաղալու վրա։ Բացակայում էր անհատական խաղը, խաղադաշտում ստեղծագործելու այդ «ռոմանտիզմը»։ Եվ ահա, հետևելով այս թիմի վերջին երկու տարվա ելույթներին, թվում է, որ դա արդեն կա, ֆուտբոլիստներն ավելի համարձակ, ստեղծագործ ֆուտբոլ են խաղում։ Իհարկե, միգուցե դա պայմանավորված էր ընտրական փուլում թույլ մրցակիցներով, բայց, հուսով եմ՝ դա մենք կտեսնենք նաև խմբային փուլում։

                  Եվ, վերջում, նաև ճապոնացի երկրպագուների առկայությունը ԱԱ-ում, դա ևս մեկ «երևույթ» է։ Հիշո՞ւմ եք, ինչպես էին խաղի ավարտից հետո բոլոր երկրպագուները մնացել մարզադաշտում և հավաքում էին իրենց թողած աղբը։ Դա նախորդ ԱԱ-ի ամենաազդեցիկ ոչ ֆուտբոլային երևույթներից մեկն էր։ Հետ չէին մնացել նաև ֆուտբոլիտները, ովքեր ամեն խաղից հետո կարգի էին բերում հանդերձարանը և նույնիսկ շնորհակալական նամակ թողնում մարզադաշտի աշխատակիցներին։

                  ⏳ Խաղացանկ

                  Նոյեմբերի 23, ժամը 15:00, Գերմանիա — Ճապոնիա

                  Նոյեմբերի 27, 12:00, Ճապոնիա — Կոստա Ռիկա

                  Դեկտեմբերի 1, 21:00, Ճապոնիա — Իսպանիա

                  ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը 

                  Ամփոփելով այս ամենը, կարծում եմ, պետք չէ միանշանակ Գերմանիային ու Իսպանիային համարել այս խմբի ֆավորիտ։ Ճապոնիայի հավաքականի հետ բոլորովին հեշտ չի լինի խաղալ, իսկ եթե ասիացիները նույնիսկ կարողանան հաղթել այս մրցակիցներից որևէ մեկին, ապա ամբողջովին կխառնեն բոլորի խաղաքարտերն այս խմբում․․․ մեզ սպասվում է բավականին թեժ խմբային փուլ E կվարտետում․․․

                  Կհանդիպենք հաջորդ խմբի անոնսում․․․

                  Վար Բաբայան

                  🏆 Խմբերի անոնս

                  A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները

                  B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը

                  C խումբ․ Մեսսին ընդդեմ Լևանդովսկու, արծիվներից միայն մեկը «կճախրի», Մեքսիկան կհանդիպի հին «ծանոթներին»

                  D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հայտնի է՝ որ հարձակվողին և կիսապաշտպանին է Ալոնսոն ցանկանում տեսնել Ռեալում

                  13.05.25

                  Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

                  13.05.25
                  Լուսանկարը՝ Նոայի

                  Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

                  13.05.25

                  📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

                  13.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Հայտնի է՝ որ հարձակվողին և կիսապաշտպանին է Ալոնսոն ցանկանում տեսնել Ռեալում

                  11:37 / 13.05.25

                  Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

                  11:11 / 13.05.25

                  Լուսանկարը՝ Նոայի

                  Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

                  10:26 / 13.05.25

                  📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

                  10:00 / 13.05.25

                  🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

                  00:55 / 13.05.25

                  Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

                  00:41 / 13.05.25

                  Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

                  00:08 / 13.05.25

                  Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

                  23:41 / 12.05.25

                  Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

                  23:08 / 12.05.25

                  Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

                  22:44 / 12.05.25

                  Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների

                  22:08 / 12.05.25

                  Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում

                  21:45 / 12.05.25

                  Ռեալի հայտարարությունը՝ երկու ֆուտբոլիստների վնասվածքների վերաբերյալ

                  21:07 / 12.05.25

                  Մենք չունենք ՊՍԺ-ի, Ման․Սիթիի կամ Բավարիայի բյուջեն․ Ինձագի

                  20:44 / 12.05.25

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

                  20:08 / 12.05.25

                  Ես չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր․ Շչեսնի

                  19:45 / 12.05.25

                  Իտալական ակումբից արձագանքել են Թիկնիզյանի վերաբերյալ տեղեկությանը

                  19:07 / 12.05.25

                  Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Բելառուսի հասակակիցներին

                  18:43 / 12.05.25

                  Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

                  18:33 / 12.05.25

                  Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ֆլիկի ապագայի վերաբերյալ

                  18:18 / 12.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.