Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունն իր համար վերջինը կլինի։
«Այնպես կխաղամ, ասես այն իմ վերջին Աշխարհի առաջնությունն է։ Երբ հորս հետ զրուցում եմ, միշտ քննարկում ենք, որ յուրաքանչյուր խաղ, պետք է խաղալ այնպես, ասես դա վերջինն է, քանի որ երբեք չես իմանա, թե վաղը ինչ կլինի։
Չեմ կարող երաշխավորել, որ ևս մեկ Աշխարհի առաջնության կմասնակցել։ Անկեղծ ասած, չգիտեմ։ Բայց կխաղամ այնպես, ասես սա իմ վերջին մունդիալն է։ Գուցե էլի Աշխարհի առաջնություն ունենամ, գուցե՝ ոչ։ Մարզիչը փոխվում է, չգիտեմ նոր մարզչին իմ խաղը դուր կգա, թե ոչ»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Globo-ն։