«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր կարծիքով պաշտպան Բեն Ուայթին Անգլիայի հավաքական հրավիրելու վերաբերյալ 2022 թվականի Աշխարհի առաջնության համար։
«Ակումբում բոլորն ուրախ են Բենի համար: Նա արժանի է Կատարում լինելուն։ Սա շատ կարևոր պահ է նրա կարիերայում։ Ուայթը դրան հասավ իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Պարզապես նայեք նրա կարիերայի առաջընթացին: Սա միայն ապացուցում է, որ Բենը շատ նպատակասլաց մարդ է»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը մասնակցել է 13 հանդիպման և կատարել երկու գոլային փոխանցում։