Նգոլո Կանտեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը։ «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Կանտեն բաց կթողնի մոտ 3 ամիս։
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն աշխարհի գործող չեմպիոնն է։
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն երկու հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում: Նա չի խաղացել օգոստոսի 14-ից: