Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան ամբողջությամբ պատրաստ կլինի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի «Մաքաբիի» դեմ խաղում դի Մարիան մկանային վնասվածք էր ստացել, ինչի պատճառով նրա մասնակցությունն Աշխարհի առաջնությանը կասկածի տակ էր։ Սակայն, ըստ աղբյուրի, արգենտինացին պետք է լիովին պատրաստ լինի Մունդիալին։
Արգենտինան Աշխարհի առաջնությունում կխաղա նույն խմբում Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հետ։ Նոր մրցաշրջանում դի Մարիան գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ա Սերիայում։
























































