ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծիք է հայտնել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի իրավիճակի մասին: Ամռանը ֆուտբոլիստը ցանկանում էր լքել ակումբը:
«Երկրպագուները կարծիք էին արտահայտել այդ իրավիճակի մասին, և ես կարող եմ նրանց հասկանալ: Նրանք իրավունք ունեն կարծիք հայտնելու: Նրանք հպարտանում են իրենց ակումբով, նրանց այնքան էլ հաճելի չէր լսել, որ ՊՍժ-ի խաղացողն անընդհատ ասում է, որ ցանկանում է հեռանալ:
Ես Նեյմարին ասացի, որ երբեմն կյանքում այդպես լինում է, ստիպված ես լինում բախվել ճշմարտությանն ու գլուխ հանել հետևանքներից:
Նեյմարը բարի սիրտ ունի: Երբեմն դժվար է հասկանալը, որ նա լավ մարդ է, եթե տեսնում ես նրան միայն խաղադաշտում: Բայց նա լավ տղա է:
Ես նրան ասացի. «Դու կարծում ես, թե ամենադժվարն անցյալում է, բայց հիմա դու գործ կունենաս ինձ հետ: Ես մեծ ճնշում եմ գործադրելու քեզ վրա: Այնպես որ, ամենադժվարը քեզ համար դեռ առջևում է»», — Տուխելի խոսքերն է մեջբերել The Guardian-ը՝ հղում անելով beIN Sports France-ին: