«Բարսելոնայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Կատարում կայանալիք ԱԱ 2022-ին կկրի Ուկրաինայի դրոշի գույներով ավագի թևկապ։
Այն լեհ հարձակվողին նվիրել է Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Անդրեյ Շևչենկոն։
Լևանդովսկին լուսանկար է հրապարակել Շևչենկոյի հետ ու գրել․ «Շնորհակալություն, Անդրեյ, Հաճելի էր քեզ տեսնելը։ Ուկրաինայի դրոշի գույներով ավագի թևկապն ԱԱ 2022-ին կրելը մեծ պատիվ է ինձ համար»,- գրել է լեհ ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։