«Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը համեմատել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղամակարդակը։
«Սպերցյանն ու Զախարյանը հավասարապես օժտված խաղացողներ են։ Չեմ կարող ասել, թե նրանցից ով է ավելի տաղանդավոր։
Երկու ադամանդ. նման խաղացողները միշտ զարդարում են առաջնությունը»,- ասել է Սյոմինը Sport24-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։