«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ չի հեռանա ներկայիս թիմից հանուն ռուսական այլ ակումբ տեղափոխվելու։
«Հնարավո՞ր է տեղափոխվեմ «Զենիթ».․․ Ո՛չ․․. Ռուսաստանում ես խաղալու եմ միայն «Կրասնոդարի» կազմում»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը հինգ հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի խաղացողի գործող պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է ևս 4 տարով։
Հաջորդ հանդիպումը «Կրասնոդարը» կանցկացնի օգոստոսի 21-ին՝ «Օրենբուրգի» հետ: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին։
























































