Հուլիսի 14-ին Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Շկենդիա» պատասխան հանդիպումից առաջ մամուլի ասուլիսին է ներկայացել նաև Դավիթ Մանոյանը։
Դավիթ Մանոյանը նշել է, որ հաղթանակի համար ջանք չեն խնայելու։
«Նախորդ խաղում կարող էինք պարտվել ավելի խոշոր հաշվով, կարող էինք նաև հաղթել։ Կար տարբերակ նման հաշիվ չունենալու, քանի որ 0-0-ի և 1-0-ի ժամանակ լավ հնարավորություններ ունեինք։ Այժմ ունենք այն, ինչ ունենք։
Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզիի անցնենք հաջորդ փուլ։ Կարծում եմ՝ շանսեր ունենք։ Ճիշտ է շատ դժվար է լինելու, բայց Երևանում խաղալու հանգամանքը և ամբողջ թիմի տրամադրվածությունը մեզ կօգնի հաղթահարել «Շկենդիայի» արգելքը»,-Մանոյանի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։