Անտոնիո Կոնտեն մյուս մրցաշրջանում կմնա «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իտալացի մասնագետը Թուրինում բանակցություններ է վարել ակումբի տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ։ Կողմերը որոշել են շարունակել համագործակցությունը։
Պարատիչին Կոնտեին հաղորդել է, որ այս ամառ լոնդոնյան ակումբը 6 գնում կկատարի։ Տրանսֆերների համար Կոնտեն ստացել է 150 մլն ֆունտ։
























































