«Ասթոն Վիլայի» տաղանդ Քարնի Չուկվուեմեկան կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Sport-ը, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Նիգերական ծագմամբ կիսապաշտպանը դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի անգլիական ակումբի հետ։
Չուկվուեմական, որն ունի Անգլիայի և Ավստրիայի քաղաքացիություն, ավարտված մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։
























































