Թուրինի «Յուվենտուսը» և Լոնդոնի «Արսենալը» հետաքրքիր գործարք են նախապատրաստում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Մարկո Կոնտերիոն, լոնդոնցիները ցանկանում են ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Արթուրին, իսկ «ծեր սինյորան» հետաքրքրված է Թոմաս Պարտեյի ծառայություններով։
Ներկայումս երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կազմում են 40 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Արթուրը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Պարտեյն իր հերթին «զինագործների» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում։
























































