«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան։
«Պրեմիեր լիգայում հաղթելը շատ ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան։ Շատ են արտագնա խաղերը, բազմաթիվ հանդիպումներ, վնասվածքներ, տարբեր իրավիճակներ։ Վերջին տարիներին Պրեմիեր լիգայում հաղթելը հաջողություն է։
Դա միայն մեկ հանդիպում չէ, ինչպես Անգլիայի գավաթում, այստեղ կայունություն է պետք: Չեմ ասում, որ Չեմպիոնների լիգան կարևոր չէ. մենք կցանկանայինք խաղալ եզրափակչում: Բայց կա տարբերություն 38 տուրից հետո կամ յոթ հանդիպումից հետո հաղթելու մեջ։ Հաճելի է.․․ Մենք մոտ ենք հաջողությանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Ման․Սիթին» կհյուրընկալվի «Ասթոն Վիլային»: Գվարդիոլայի թիմը ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Լիվերպուլից»: