Որոշվել են ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի երեք եզրափակիչ զույգերից երկուսը։
Պորտուգալիայի հավաքականը, որը հաղթել է Թուրքիային (2:1), կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որն իր հերթին հաղթեց Իտալիային (1:0):
Շվեդիայի հավաքականը հաղթեց Չեխիային (1:0, լրացուցիչ ժամանակ) և կխաղա Լեհաստանի ընտրանու հետ, որը Ռուսաստանի հավաքականի՝ մրցաշարից հեռացվելուց հետո ավտոմատ դուրս եկավ եզրափակիչ։
Ուելսի հավաքականը պայքարից դուրս թողեց Ավստրիային (2:1) և կհանդիպի Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպման հաղթողի հետ․ այդ հանդիպումը նշանակված է հունիսին։
Առաջին երկու զույգերի եզրափակիչ խաղերը կանցկացվեն մարտի 29-ին։ Երրորդ եզրափակիչը կկայանա հունիսին։