Պորտուգալիայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակում հաղթեց Թուրքիային։ Մարտի 24-ին Պորտուում կայացած հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Առաջին խաղակեսում պորտուգալացիները երկու գոլ խփեցին․ 15-րդ րոպեին Օտավիոն բացեց հաշիվը, իսկ 42-րդում Դիոգո Ջոտան կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 65-րդ րոպեին հաշվի տարբերությունը նվազագույնի հացրեց Բուրակ Յըլմազը։ Վերջնական հաշիվը խաղավերջում սահմանեց Մաթեուս Նունյեշը:
Օտավիոյի գոլը
Ժոտայի գոլը