ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ կազմակերպության բողոքարկման կոմիտեն պատժամիջոցներ չի սահմանի Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր ակումբների` «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ:
Վարույթը ճանաչվել է անվավեր: Այնուամենայնիվ, դեռ առկա է հնարավորություն, որ կազմակերպությունը հետագայում կարգապահական գործառույթներ կատարի:
Ավելի վաղ իսպանական դատարանը ՈՒԵՖԱ ից պահանջել էր չեղարկել բոլոր պատժամիջոցները «Ռեալի», «Բարսելոնայի» եւ «Յուվենտուսի» նկատմամբ: Իսպանացի դատավորի որոշման մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն գործել է «օրենքից դուրս՝ բացահայտ առաջ քաշելով մեթոդներ, որոնք վտանգում են Եվրոպական միությունում պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարերի ազատ մրցակցության սկզբունքը»:
Հիշեցնենք, որ ապրիլին 12 ակումբներ հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին, այդ թվում ՝ Արսենալը, Մանչեսթեր Սիթին, Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին, Տոտենհեմը, Լիվերպուլը, Ռեալը, Բարսելոնան, Ատլետիկոն, Յուվենտուսը, Ինտերը և Միլանը: Հետագայում 12 հիմնադիր ակումբներից 9-ը դուրս եկան նախագծից, միայն Բարսելոնան, Ռեալը և Յուվենտուսը չհրաժարվեցին մասնակցությունից:
























































