VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում այսօր «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»։
«Նոան» կարողացավ արտագնա հաղթանակ տանել 2-1 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկան Կարապետյանն ու Պաիրելին, իսկ տանտերերի կազմում՝ Զավեն Բադոյանը։
Նշենք, որ «Վանն» այս խաղում կարող էր խուսափել պարտությունից, սակայն տանտերերի ֆուտբոլիստը չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոց տուգանային հարվածը։
Այս խաղից հետո տանտերերը վաստակել են 7 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ հյուրերը 7 միավորով հավասարվեցին իրեն այսօրվա մրցակիցներին։
























































