Չեմպիոնների լիգա, B խումբ, 1-ին տուր
Խաղային օրվա կենտրոնական հանդդիպումը տեղի ունեցավ «Լիվերպուլի» ու «Միլանի» միջև: Անգլիական թիմը հաղթեց 3:2 հաշվով: Խաղի սկզբում հյուրերի պաշտպան Տոմորիի ինքնագոլի արդյունքում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Մինչև ընդմիջման գնալը Ռեբիչը խփեց պատասխան գոլը, իսկ Դիասը առաջ մղեց միլանյան թիմին:
Երկրորդ կեսի սկզբում Սալահը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 69-ին Հենդերսոնը խփեց իր թիմի հաղթական գոլը:
Խմբի մյուս խաղում «Ատլետիկոն» Մադրիդում ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ: Այդ խաղում գոլեր չգրանցվեցին: