«Լոռի» ՖԱ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է թիմի գլխավոր տնօրեն Վահան Դանիելյանի հայտարարությունը՝ կապված ՀՖՖ առաջնությունների կազմակերպման կոմիտեում ընդգրկվելուց հրաժարվելու հետ․
«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացա, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ինձ ընդգրկել է ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեում։ Հարգանքով եմ ընդունում այս որոշումը, սակայն ստիպված եմ հրաժարվել այս կոմիտեին անդամակցելուց, քանի որ տվյալ պահին «Լոռի» ֆուտբոլային ակումբում աշխատանքները շատ ծավալուն են, նպատակային, և տվյալ պահին ես կենտրոնացած եմ իմ աշխատանքների վրա»։