Վահան Դանիելյանը նշանակվել է «Սևան» ՖԱ սպորտային տնօրեն։ Այս մասին հաղորդում է Գեղարքունիքի մարզը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
«Ֆոտբոլի ոլորտում փորձառու մասնագետը երկար տարիներ տարբեր ակումբներում՝ «Բանանցում», «Փյունիկում», «Գանձասար-Կապանում» տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Իսկ վերջին երկու տարիներին «Լոռիի» գլխավոր տնօրենն էր։
Բարի գալուստ «Սևան», և նոր հաջողություններ»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին հայտնի դարձավ, որ «Լոռին» դուրս է գալիս առաջնությունից: Ավելի ուշ մի շարք ակումբներ՝ այդ թվում նաև «Սևանը» աջակցություն էր հայտնել վաանձորյան ակումբին: