Վանաձորի «Լոռիի» փոխնախագահ Վահան Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ակումբի՝ Հայաստանի առաջնությունում ելույթները դադարեցնելու վերաբերյալ որոշումը․
«2017 թվականից կանգնած եմ եղել «Լոռի» ակումբի ստեղծման ակունքներում, գիտեմ ինչ դժվար է ստեղծել ֆուտբոլային ակումբ, դժվար է պահել այն և զարգացնել ենթակառուցվածքները։
Այսօր դժվարին և հակասական զգացումների օր էր, հիմնադիր նախագահի, ֆուտբոլիստների, մարզիչների ադմինիստրատիվ աշխատողների և իհարկե իմ համար։ Իրոք անելանելի վիճակ էր հանդերձարանում։
8 ամիս է սպասում էինք ՀՖՖ-ի բողոքարկման կոմիտեի նիստին, ի վերջո այն կայացավ անցած ուրբաթ օրը, որի ժամանակ ներկայացրեցինք բոլոր հնարավոր փաստարկները։ Մնում էր քվեարկություն կատարվեր և հրապարակվեր արդյունքը, բայց մինչ այժմ չկա պատասխանը։ Արհամարհանքը բերում է պատասխան քայլերի և Լոռիի որոշումը , որքան էլ ցավոտ և ոչ մարզական կարելի է համարել, բայց ես աջակցում եմ այն, առաջին անգամ ֆուտբոլային կյանքում։
Բայց պայքարն առջևում է»,- գրել է Դանիելյանը։