Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի՝ Միլանի «Ինտերի» դեմ խաղից առաջ թիմի կադրային կորուստներին։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վնասվածքների և որակազրկումների պատճառով «արքայական» ակումբի կազմում վաղվա խաղի համար հասանելի է մնացել ընդամենը երկու կիսապաշտպան՝ Ջուդ Բելինգեմն ու Ֆեդերիկո Վալվերդեն։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Տրենտը վաղը կարող է հանդես գալ կիսապաշտպանությունում, պորտուգալացի մասնագետը պատասխանել է.
«Ես չեմ պատասխանի քո այդ հարցին, բարեկա՛մս։ Ես կարող էի ժամերով խոսել այդ մասին, բայց գերադասում եմ անկեղծ լինել քեզ հետ։ Գիտեմ, որ վաղը կիսապաշտպանության ոչ բոլոր խաղացողներն են մեզ հասանելի լինելու… Իրադարձությունների մի ամբողջ շղթա հանգեցրել է հենց այսպիսի իրավիճակի։ Քո հարցը տրամաբանական է, բայց իրավիճակն այսպիսին է։ Մենք ունենք երեք, չորս, հինգ տարբերակ կիսապաշտպանությունում։ Մենք կարող էինք քննարկել դրանք բոլորը, բայց ես ոչինչ չեմ ասի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Ռեալ Մադրիդ» — «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































