Բրազիլական «Կրուզեյրոյի» հարձակվող Կայո Ժորժեն կարող է կարիերան շարունակել Գերմանիայի Բունդեսլիգայում։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լևերկուզենի «Բայերն» ու Մյունխենի «Բավարիան»։ Ընդ որում, մյունխենյան գրանդը Ժորժեին դիտարկում է որպես Հարի Քեյնի հավանական փոխարինող։
Բացի գերմանական ակումբներից, հարձակվողի ելույթներին ուշիուշով հետևում են նաև «Միլանը», «Բենֆիկան», «Ֆիորենտինան» և անգլիական «Ասթոն Վիլան»։ Նշվում է, որ բրազիլական կողմն ակնկալում է այս տրանսֆերից վաստակել 40-45 միլիոն եվրո։
Հավելենք, որ Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Ժորժեն մասնակցել է 19 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 7 գոլ։




























































