Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Դյուգարին խիստ դժգոհություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ոսկե գնդակի» վերաբերյալ վերջերս արած հայտարարության կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ներկայիս ավագը նշել էր, թե լիովին արժանի է անհատական ամենահեղինակավոր մրցանակին և հնարավորության դեպքում կքվեարկեր ինքն իր օգտին։
«Կարծում եմ՝ անհատական մրցանակ հրապարակայնորեն մուրալը պարզապես ողորմելի է և մանկամիտ պահվածք։ «Ոսկե գնդակ» աղերսելու մեջ ոչ մի վեհ բան չկա, հատկապես, երբ դու հավաքականի ավագն ես։ Ֆուտբոլում գնալով ավելանում է եսասիրությունը, ինչն ինձ արդեն հոգնեցրել է։ Սեփական անձի ու անհատական մրցանակների մասին խոսելու փոխարեն՝ ճիշտ կլիներ խոսել թիմի և համատեղ հաջողությունների մասին»,- Դյուգարիի խոսքերն է մեջբերում The Touchline պարբերականը։
Նշենք, որ Կիլիան Մբապեն ճանաչվել է աշխարհի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, որտեղ «եռագույնները» հասել են մինչև կիսաեզրափակիչ։























































