Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է սպասումներով Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մեկնարկից առաջ։ Առաջին տուրի շրջանակում մադրիդցիները սեպտեմբերի 8-ին կմրցեն Միլանի «Ինտերի» հետ։
«Հույս ունեմ, որ մենք կնվաճենք 16-րդ տիտղոսը։ Մենք պատրաստ ենք դրան, քանի որ սա մեր մրցաշարն է։ Նախորդ երկու տարիներին մենք լավագույն կերպով հանդես չեկանք Չեմպիոնների լիգայում։ Այժմ մեր առաջնահերթ նպատակը լավագույն ութնյակում այս փուլն ավարտելն է։ Մենք միշտ մեծ ոգևորությամբ ենք սպասում Չեմպիոնների լիգային։ Այս մրցաշրջանը կտարբերվի նախորդ երկուսից, և մենք կհաղթենք»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն թիմի տիտղոսը «Ռեալը» վերջին անգամ նվաճել է 2023/24 մրցաշրջանում՝ եզրափակիչում առավելության հասնելով Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։























































