Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը թևակոխել է վերջնական փուլ։
Կիսաեզրափակչում պարտություններ կրած Կոլումբիայի և Պերուի հավաքականները կպայքարեն մրցաշարում 3-րդ տեղը զբաղեցնելու համար։
Ընտրանիները արդեն հասցրել են հանդիպել ընթացիկ Կոպայի շրջանակում։ Խմբային փուլի 3-րդ տուրում հաջողությունը ուղեկցել է պերուացիներին, ովքեր հաղթել են 2-1 հաշվով։ Գարեչայի թիմում այս խաղին մասնակցելու հնարավորություն ունի թիմի առաջատարներից Կարիլյոն, ով կիսաեզրափակչի Բրազիլիայի դեմ հանդիպումը բաց էր թողել որակազրկման պատճառով։
Խաղը կկայանա հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 4-ին: