Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին մեկնաբանել է իր հավաքականի եզրափակիչ անցումը և խոսել է ակնկալիքների մասին.
«Արգենտինա-Բրազիլիա եզրափակիչ խաղին սպասում են բոլորը: Մեզ շատ բարդ խաղ է սպասվում՝ բազում պայքարներով:
Եզրափակիչ անցնելը մեր առաջնային նպատակն էր, ինչին հասանք: Մենք առավել քան մոտիվացված ենք: Նախորդ խաղարկության ժամանակ մենք արդեն լավ թիմ ունեինք, իսկ հիմա ավելի ուժեղ ենք:
Մեծ հաճույք եմ ստանում այս օրերի ընթացքում: Ցանկանում եմ ինչ-որ բան հաղթել Արգենտինայի հավաքականի հետ»,-ասել է Մեսսին: