Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Պերուի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) հայտարարել է, որ կցանկանար եզրափակչում մրցել Արգենտինայի հետ:
Արգենտինացիները մրցաշարի կիսաեզրափակչում կխաղան Կոլումբիայի հետ.
«Ես ցանկանում եմ, որ Արգենտինան դուրս գա եզրափակիչ: Կերկրպագեմ նրանց, քանի որ այնտեղ շատ ընկերներ ունեմ: Իսկ եզրափակչում կհաղթի Բրազիլիան»,- ասել է Նեյմարը: