Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը Թվիթերի իր էջում ներկայացրել է Ամերիկայի 2021 թվականի Գավաթի խաղարկության խորհրդանշական հավաքականը։
Մրցաշարի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է գավաթակրի ՝ Արգենտինայի հավաքականի չորս ֆուտբոլիստ։ Նաև երեք ֆուտբոլիստ Բրազիլիայի հավաքականից, մեկական չիլիացի, կոլումբացի, պերուացի և էկվադորդի խաղացող․
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են հետևյալ խաղացողները՝
Դամիան Մարտինես (Արգենտինա), Պերվիս Էստուպինյան (Էկվադոր), Մարկինյոս (Բրազիլիա), Կրիստիան Ռոմերո (Արգենտինա), Մաուրիսիո Իսլա (Չիլի), Յոսիմար Յոտուն (Պերու), Կազմեիրո (Բրազիլիա), Ռոդրիգո դե Պաուլ (Արգենտինա), Լուիս Դիաս (Կոլումբիա), Նեյմար (Բրազիլիա), Լիոնել Մեսսի (Արգենտինա)։
⚽ 🙌 ¡El 11 ideal! Así quedó el equipo conformado por el Grupo de Estudio Técnico de la CONMEBOL
⚽ 🙌 O 11 ideal! É assim que ficou a equipe conformada pelo Grupo de Estudo Técnico da CONMEBOL #VibraElContinente #VibraOContinente #CopaAmérica pic.twitter.com/ao5vQCLUNN
— Copa América (@CopaAmerica) July 13, 2021