ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը կիսվել է բանակային ակումբի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ իր մտքերով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 19-ամյա կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչ 2025/26 մրցաշրջանի ավարտը:
«Ուրախ եմ՝ իմ ապագան բանակային ակումբի հետ կապելու համար: Ես արդեն վեց տարի է՝ ԲԿՄԱ-ում եմ, և սիրտս կարմիր և կապույտ է: Ես հասկանում եմ, որ սա մեծ պատասխանատվություն է, և առջևում շատ աշխատանք կա անելու: Ես ամեն ջանք կգործադրեմ՝ ապացուցելու, որ ակումբը զուր չէ հավատացել ինձ», — Ավանեսյանին է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
18-ամյա Ավանեսյանը հանդիսանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան, խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում։