Սամարղանդի «Դինամո» ակումբը հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբլիստը «Դինամո» է տեղափոխվել ռուսական «Օրենբուրգ» ակումբից։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ավանեսյանը «Դինամոյում» կկրի 19 համարի մարզաշապիկը։
Տիգրան Ավանեսյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 13-ին Տաշքենդում։ Նա ավարտել է «Բալթիկա» ակադեմիան և իր կարիերայի ընթացքում խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում, Տուլայի «Արսենալում» և «Օրենբուրգում»։ Նա նաև ներկայացրել է Ռուսաստանի մինչև 17 տարեկանների և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականները։ Նա Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է 2024 թվականից։




























































