Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբ։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, լեհ հարձակվողի գործակալը բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Եթե գործակալը չկարողանա հասնել աշխատավարձի բարձրացման մյունխենյան ակումբում, Լևանդովսկին կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։
Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտը Բունդեսլիգայի 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 36 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2008 թվականից Լևանդովսկին հրավիրվում է Լեհաստանի հավաքական։