Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք՝ մրցաշարի այս փուլում մադրիդյան թիմը կխաղա «Լիվերպուլի» հետ։
«Սալահը Ռամոսին անգամ մոտ չի գնա։ Այդ դրվագի մասին դեռ երկար կխոսեմ։ «Ռեալը» կխաղա լավ թիմի հետ։ Առաջին խաղը մադրիդցիները կանցկացնեն տանը, և «Ռեալը» հիմա շատ ավելի լավ մարզավիճակում է գտնվում, քան «Լիվերպուլը», այդ իսկ պատճառով տնային խաղի ելքը դրական կլինի տանտերերի համար։ Կարևոր է, որ Զիդանի տրամադրության տակ լինեն բոլոր ֆուտբոլիստները։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիստները պետք է հնարավորինս շուտ շարք վերադառնան»,- Կառլոսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի՝ 2018 թվականի եզրափակչում Ռամոսը լուրջ վնասվածք հասցրեց մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահին։