«Յուվենտուսն» արդեն աշխատում է ամառային տրանսֆերների վրա: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Թուրինյան ակումբը հետաքրքրված է «Ատալանտայի» ձախ պաշտպան Ռոբին Գոսենսով, «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիով ու «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկով, որը վարձավճարով խաղում է «Մարսելում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատալանտան» կարող է Գոսենսին վաճառել «Ման Սիթիին» 40 միլիոն եվրոյով: իսկ Լոկատելիի տարսնֆերային մրցավազքում թուրինյան գրանդի խաղաքարտերը կարող է խառնել Մադրիդի «Ռեալը»։
Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով։ Մանրամասներն՝ այստեղ։