Իսպանական լա լիգայի 24-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Լևանտեին»:
Հատկանշական է, որ 3 օր առաջ Սիմեոնեի թիմը նույնպես միավորներ էր կոցրեր «Լևանտեի» հետ խաղում: 2-րդ տուրից հետաձգված խաղն ավարտվել էր ոչ-ոքի:
Այսպիսով, «Ատլետիկոն» շարունակում է 55 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: