Հայաստանի հավաքականը փետրվարի 5-16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում՝ նախապատրաստվելով Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Այս մասին հաղորդում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:
Հավաքականի ավագ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ հավաքին կմասնակցի 17 բռնցքամարտիկ: