Անգլիական Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրում «Արսենալնն» ընդունել է «Չելսիին»: Լոնդոնյան դերբին կայացել է «Էմիրեյթս» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը բացել են «Արսենալի» ֆուտբոլիստները. 13-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ կեսի վերջնամասում «Չելսիի» կազմում հաշիվը հավասարեցրել է Ժորժինյոն, իսկ 4 րոպե անց «կապույտների» հարձակվող Թեմի Աբրահամը երկրորդ գնդակն է ուղրակել «Արսենալի» դարպասը:
Այսպիսով, «Արսենալի»՝ Անգլիայի առաջնությունում առանց հաղթանակների շարքը հասավ 4 խաղի: Նախորդ տուրերում «զինագործները» երկու անգամ ոչ-ոքի են խաղացել ու մեկ պարտություն կրել:
«Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ֆրենկ Լեմպարդի թիմի ակտիվում 35 միավոր կա: «Արսենալը» 24 միավորով 12-րդ տեղում է: