Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցներն արդեն հայտնի են: Պատվավոր մրցանակը միմյանց հետ կվիճարկեն «Վահագնի Սիթին» և «Մեդ Ֆոքսիսը»:
Հանդիպումը կկայանա հաջորդ ամսվա սկզբին:
Հիշեցնենք, որ մրցաշարինմասնակցում էր 7 թիմ: Մրցակարգը օլիմպիական էր և հաջորդ փուլի մասնակիցը որոշովում էր մեկ խաղի արդյունքով: