«Շալկեի» մամուլի ծառայությունը հայտարարել է Կլաս-Յան Հունտելարի տեղափոխության մասին։ Հարձակվողը հանդես էր գալիս «Այաքսում»։
Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Շալկեում» հույս ունեն, որ Հունտելարը կօգնի ակումբին պահպանել տեղը Բունդեսլիգայում։
Հունտելարը 2010-2017 թվականների ընթացքում հանդես եկել է «Շալկեում»։ Անցկացրած 175 խաղերում նա 82 գոլ է խփել։
🚨 Welcome back, @KJ_Huntelaar! 🔙
The HUNTER has rejoined the Royal Blues 🏹💙#S04 | #Hunter21 | #Huntelaar
— FC Schalke 04 (@s04_en) January 19, 2021