«Ռեալում» կարծում են, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելը դժվար կլինի: Մադրիդյան ակումբում վստահ են, որ փարիզցիները ֆուտբոլիստի համար մոտ 150 մլն եվրո կպահանջեն: «Ռեալը» չի կարողանա բավարարել այդ պահանջը, հայտնում է El Chiringuit-ի լրագրող Խոսե Պեդրերոլը:
Այն, որ «Ռեալը» հետաքրքրված է Մբապեի ծառայություններով, վաղուց է հայտնի: Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Լիգա 1-ի 16 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: