Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածք է ստացել 16-րդ տուրի «Էյբարի» դեմ խաղում, տեղեկացնում է AS-ը:
Բրազիլացին խաղադաշտ մտավ 66-րդ րոպեին, սակայն, չավարտեց հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով:
Նրա վնասվածքի աստիճանը դեռ պարզված չէ, բայց բժիշկների պնդմամբ Կոուտինյոն կարող է վնասած լինել ծնկի խաչաձև կապանները:
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանում Ֆիլիպեն մասնակցել է 12 հանդիպման և դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: