Հարձակվող Ժոաու Ֆելիշը չի կարողանա օգնել Մադրիդի «Ատլետիկոյին» Լա Լիգայի 15-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Նախօրեին պորտուգալացին իրեն վատ է զգացել։ Հարձակվողի մոտ ախտորոշվել է ֆարինգոտոնսիլիտ: