«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ՉԼ-ի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Մեսսին յուրահատուկ պահ է ապրում իր կյանքում: Դա կապված չէ նրա կարիերայի հետ, քանի որ նա խնդիրներ ուներ ամռանը: Հարցի բուն իմաստը որոշումն է` նա կմնա՞ «Բարսելոնայի» կազմում, թե ոչ:
Բայց հանդիպումների ժամանակ նա միշտ ցույց է տալիս իր արժեքը: Կարծում եմ, որ նա ավելի շատ հոգեբանական խնդիրներ ունի, քան ֆուտբոլային, բայց չեմ ուզում մանրամասնել, քանի որ դա մեզ հետ ոչ մի կապ չունի: Մեսսին ֆենոմեն է, նա արդեն ապացուցել է դա », — ասել է Պիրլոն:
«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ ոքին՝ 3,85, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 3,50։