Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Վասիլի Վասիլենկոն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, հաղորդում է Интерфакс-ը:
Մոսկվայի քաղաքային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինացի նախկին ֆուտբոլիստին, ով մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
1967-ին ծնված Վասիլենկոն հանդես է եկել ուկրաինական «Տավրիա» (Նովոտրոիցկոյե), «Տորպեդո» (Մելիտոպոլ) և «Դրուժբա» (Բերդյանսկ) ակումբներում: 2019-ին նա Մոսկվայում ձերբակալվել էր անօրինական կերպով երկրի սահմանը հատելու համար:
























































