«Ինտեր Մայամիի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո», տեղեկացնում է Football Italia-ն:
33-ամյա ֆուտբոլիստը գոհ է MLS-ում իր կարգավիճակից և մտադիր չէ լքել Միացյալ Նահանգները:
Հիշեցնենք, որ Մաթյուիդիին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
MLS-ի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: