«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
Իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերը», որը գլխավորում է լոնդոնյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Հիշեցնենք, որ Ալոնսոի` «Չելսիի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: