«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստն ընկել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետաքրքրության կենտրոնում: Ակումբը մտադիր է ուժեղացնել պաշտպանության գիծը, Ալոնսոյին թիմում ցանկանում է տեսնել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Նշվում է, որ տրանսֆերը կարող է բարդ լինել, քանի որ «Չելսին» չի նախատեսում հունվարին բաց թողնել պաշտպանին։
Ալոնսոն «Չելսի» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2016 թվականին։ Իսպանացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: